«Ջոքեր» ֆիլմի ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմի ամենաուշագրավ տեսարաններից մեկը չի եղել սկզբնական սցենարում

13:37 • 15.10.19

«Ջոքեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը խոստովանել է, որ ֆիլմի ամենաուշագրավ տեսարաններից մեկը չի եղել սկզբնական սցենարում, գրում է Screen Rant-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսն իմպրովիզ է արել, որը դարձել է ֆիլմի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ լոգարանի տեսարանի ժամանակ պատմության մեջ կարևորագույն չարագործներից մեկը, նայելով հայելու մեջ, իրեն կհարցնի «Ի՞նչ արեցի», սակայն նկարահանումների ժամանակ Խոակին Ֆենիքսն ի զարմանս բոլորի անսպասելիորեն սկսել է պարել: Ֆիլմի համատեքստում տեսարանն առավել քան ազդու է եղել, և ֆիլմի ստեղծողները որոշել են այն թողնել վերջնական տարբերակում: 

Հիշեցնենք, որ «Ջոքեր» ֆիլմն արժանացել է Վենետիկի ամենամյա կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

 

Image result for Arthur Fleck's Bathroom Dance Scene Wasn't in the Script

Image result for Arthur Fleck's Bathroom Dance Scene Wasn't in the Script

Image result for Arthur Fleck's Bathroom Dance Scene Wasn't in the Script