Դերասանուհի Զոի Կրավիցը Բեթմենի մասին նոր ֆիլմում հանդես կգա Կատու կնոջ դերում

16:56 • 15.10.19

Ամերիկացի դերասանուհի Զոի Կրավիցը Ռոբերտ Պատինսոնի գլխավոր դերակատարմամբ Բեթմենի մասին նոր ֆիլմում հանդես կգա Կատու կնոջ (Սելինա Կայլ) դերում, հաղորդում է Holywood Reporter-ը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ «Մեծ փոքր սուտ» (Big little lies) սերիալի աստղն անցած շաբաթ մասնակցել է քասթինգին: Ըստ հաղորդման՝ նա սցենարից մի դրվագ է կարդացել Պատինսոնի հետ:

Բացի Կրավիցից, DC Comics-ի ամենահեղինակավոր կերպարներից մեկի դերը ստանձնելու համար պայքարել են նաև այլ հայտնի դերասանուհիներ:

Նախկինում Կատու կնոջ դերը խաղացել են Ջուլի Նյումարը, Միշել Պֆայֆերը, Հոլի Բերին և Էնն Հեթուեյը:

Կրավիցի հաջողության կապակցությամբ շատ հպարտ է նաև վերջինիս խորթ հայրը՝ դերասան Ջեյսոն Մոմոան, որն Instagram-ում հայտնել է այդ ուրախալի լուրի մասին և շնորհավորել Զոիին՝ հայտնելով, որ անչափ հպարտ է նրանով:

Ֆիլմը, ըստ հաղորդման, կթողարկվի 2021 թվականի հունիսին:

Դերասանուհի Զոի Կրավիցը Բեթմենի մասին նոր ֆիլմում հանդես կգա Կատու կնոջ դերում