«Ջոքեր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում ավելի շատ գումար է հավաքել, քան ԱՄՆ-ում
Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոքեր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում ավելի մեծ հռչակ է վայելում, քան ԱՄՆ-ում, գրում է Collider-ը:
Կինոնկարը ցուցադրության երկրորդ շաբաթվա հանգստյան օրերից հետո ավելի քան 550 միլիոն դոլար է հավաքել: Այս պահին «Ջոքերը» DC Comics-ի և WarnerBros-ի` իր տեսակի մեջ ամենահաջող նախագիծն է:
Ֆիլմի ստեղծումն, առանց մարքեթինգային ծախսերի, 55 միլիոն է արժեցել, այնպես որ այն արդեն 10 անգամ գերազանցել է նախնական ծախսերը, գրում է աղբյուրը:
Կինոժապավենը միջազգային կինովարձույթում 350 միլիոն դոլար գումար է հավաքել:
Ամենամեծ գումարը ֆիլմը հավաքել է Մեծ Բրիտանիայում` 36,9 միլիոն դոլար, Մեքսիկայում այն հավաքել է 28,6 միլիոն դոլար, Հրվ. Կորեայում` 27,9 մլն, իսկ Ռուսաստանում` 20,4 միլիոն դոլար:
Բացառված չէ, որ Warner Bros. ընկերությունը Թոդ Ֆիլիպսին կառաջարկի նկարահանել «Ջոքեր»-ի շարունակությունը կամ էլ կոմիքսների մեկ այլ կերպարի վերաբերյալ նոր ֆիլմ կնկարահանի:










