Ռայան Ռեյնոլդսը հանդես կգա «Դեդփուլ 3» ֆիլմում

14:06 • 16.10.19

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը հանդես կգա Marvel Comics-ի՝ Դեդփուլի մասին կոմիքսների վրա հիմնված «Դեդփուլ 3» ֆիլմում, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կինոսցենարիստներ Ռիթ Ռիզը և Փոլ Վերնիկն աշխատում են այս հակասական կերպարի մասին պատմող նոր ֆիլմի սցենարի վրա:

Սցենարիստների պնդմամբ՝ երրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկից առաջ սցենարում մի շարք ճշգրտումներ պետք է մտցնել:

«Պետք է ճշգրտումներ մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ինչպես է Դեդփուլը Marvel-ի այլ հերոսների հետ հայտնվելու Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում (ՄԿՏ)»,- հայտնել են սցենարիստները և հավելել, որ վերջնական սցենարը պատրաստ կլինի «Ռայանի, մեր և բոլորի համագործակցության արդյունքում»:

 

Картинки по запросу deadpool

New world: Speaking to website Den of Geek , Paul said: 'We're just waiting for the word from on high. 'There's a lot to be sorted out, like how Deadpool fits into the Marvel Universe with the other characters of the MCU

Картинки по запросу Ryan Reynolds Teases Meeting With Marvel Studios