Քաղցի համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 30-րդ տեղը
Հայաստանը 117 երկրների շարքում 30-րդ տեղն է զբաղեցրել Քաղցի համաշխարհային ինդեքսում՝ առաջ անցնելով Վրաստանից (40-րդ տեղ), սակայն զիջելով Ադրբեջանին (29-րդ տեղ): Այս մասին տեղեկանում ենք GHI-ի (Քաղցի համաշխարհային ինդեքս) պաշտոնական կայքից:
Ռուսաստանը 22-րդ տեղում է, Իրանը՝ 31-րդ, իսկ Թուրքիան հայտնվել է լավագույն 17 երկրների թվում:
Վարկանիշում վերջին՝ 117-րդ հորիզոնականը զբաղեցնում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Զեկույցի համաձայն՝ աշխարհի 47 երկրներում սովի մակարդակը «առավել քան լուրջ» է:
Արևմտյան երկրները տեղ չեն գտել ցուցակում:
Նշվում է, որ 2030 թվականին սովի զրոյական մակարդակի հասնելու համար աշխարհը երկար ճանապարհ պետք է անցնի:
GHI-ի ինդեքսը ամեն տարի հրապարակվում է Concern Worldwide և Welthungerhilfe ոչ կառավարական կազմակերպությունների կողմից: Գնահատականները կազմվում են եռափուլ գործընթացի արդյունքում:










