Էրդողանը հայտնել է Մանբիջում 2 թուրք զինվորականի մահվան մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի Մանբիջի շրջանում սիրիական կառավարական զորքերի բացած կրակի հետևանքով երկու թուրք զինվորական է մահացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
«Մենք պատասխան կրակ ենք բացել նրանց ուղղությամբ և ստիպել ենք նրանց վճարել իրենց արածների համար»,-ավելացրել է Էրդողանը:
Մանբիջը Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի նահանգի խոշոր քաղաքներից է: Մինչև վերջերս քաղաքը հսկում էին ամերիկյան զորքերը, իսկ քաղաքի իշխանությունը քրդերի ձեռքում էր: Հիմա այնտեղ են մտել Սիրիայի կառավարական ուժերը, իսկ քաղաքի հսկողությունը ստանձնել է ռուսական ռազմական ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:









