Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացել է Չելյաբինսկի 100 ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Ալիշահ Սուլեյմանովը
«Ռուսլադա» հրուշակեղենի գործարանի ադրբեջանցի սեփականատեր Ալիշահ Սուլեյմանովը, որը Չելյաբինսկի 100 ամենահարուստ մարդկանցից մեկն էր, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է 74.ru կայքը:
Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի կեսօրին՝ Յուժնոուրալսկ-Մագնիտագորսկ ճանապարհին: Սուլեյմանովը Toyota Land Cruiser մեքենայում է գտնվել, որը վարել է գործարարի վարորդը: Վերջինս կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է: Սուլեյմանովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Սուլեյմանովը մի քանի ընկերությունների սեփականատեր էր, որոնք զբաղվում են տարբեր գործունեությամբ՝ հրուշակագործությունից մինչև շինարարություն:










