Սիրիական բանակն իր հսկողության տակ է առել հյուսիսային Հասակե նահանգի 3 բնակավայր
Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում սիրիական կառավարական բանակն իր հսկողության տակ է վերցրել Հասակե նահանգի 3 նոր բնակավայր: Այս մասին տեղեկացնում է sana.sy կայքը:
Սիրիայի զինված ուժերը մտել են Հասակեի Ալ Ագիբիշ, Լիլիան և Աթ-Թավիլյա բնակավայրեր: Բնակիչները դուրս են եկել փողոց և ուրախությամբ դիմավորել են իրենց բանակի մարտիկներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:









