Թողարկվել է Ռինգո Սթարի նոր ալբոմը՝ Ջոն Լենոնի չհրատարակված երգով

22:36 • 20.10.19

Լիվերպուլյան հայտնի քառյակի չհրատարակված երգը, որը գրել է Ջոն Լենոնը, հնարավոր է լսել Ռինգո Սթարի What’s my name նոր ալբոմում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նոր ալբոմը Beatles ռոք խմբի թմբկահար Ռինգո Սթարի 20-րդ սոլո թողարկումն է: Ստեղծագործություններից մեկի (Grow Old With Me) բառերը հեղինակել է Լենոնը, սակայն չի հասցրել ավարտել երգի ձայնագրությունը:

Ստեղծագործությունը պատահաբար է հայտնաբերվել Լենոնի վերջին Double Fantasy ալբոմի դեմո տարբերակում: Դրա թողարկումից մի քանի օր անց երաժիշտը սպանվել է:

Ռինգո Սթարը նոր է լսել ստեղծագործությունը, որն իրեն անչափ դուր է եկել: Նա հրավիրել է Փոլ Մաքքարթնիին, միասին կատարել են երգը: Իսկ Յոկո Օնոն՝ Լենոնի այրին, երգը «գեղեցիկ է» բնութագրել թվիթերյան գրառմամբ:

Թողարկվել է Ռինգո Սթարի նոր ալբոմը՝ Ջոն Լենոնի չհրատարակված երգով