Ռոբերտ Պատինսոնը խոսել է Խոակին Ֆենիքսի՝ նոր «Բեթմեն»-ում մասնակցության մասին
Նոր Բեթմենի դերակատար, հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնն ասել է, որ Մեթ Րիվզի՝ սուպերհերոսի մասին նոր ֆիլմը ոչ մի կապ չի ունենալու «Ջոքեր»-ի և Խոակին Ֆենիքսի հետ, գրում է РИА Новости-ն:
«Այն մեկ ուրիշ, այլ աշխարհ է»,- նշել է Պատինսոնը՝ հավելելով, որ դեռևս չի տեսել Թոդ Ֆիլլիպսի ֆիլմը:
«Հնարավոր է՝ հենց այսօր դիտեմ: Խոակինը լավագույնն է. նա անկրկնելի է ամենուր»,- ասել է Պատինսոնը:
Դերասանը նաև նշել է, որ դեռևս չի տեսել Բեթմենի իր հերոսի հագուսի վերջնական տարբերակը:
«Բեթմեն»-ում կին-կատվին կմարմնավորի Զոյի Կրավիցը:
Ֆիլմի պրեմիերան պլանավորվում է 2021 թվականին:










