Ֆրանսիայում կորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր դերասան Ժերարդ Թոմասսենը

15:54 • 21.10.19

Ֆրանսիացի դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր Ժերարդ Թոմասսենը կորել է, գրում է Parisien-ը:

Վերջին անգամ 45-ամյա Թոմասսենին տեսել են օգոստոսի 28-ին, երբ նա Ռոշֆոր քաղաքում գնացք է նստել: Հաջորդ օրը դերասանը պետք է ժամաներ Լիոն` մասնակցելու փոստատան աշխատակցուհու սպանության գործով հարցաքննությանը, որի համար կասկածվում է նաև դերասանը:

Թոմասսենն այդպես էլ չի ներկայացել քննիչներին՝ չնայած դերասանի եղբայրը հայտարարել է, որ Ժերարդն անհամբեր սպասել է հարցաքննությանը` իր հետ կապված բոլոր տեսակի կասկածները ցրելու համար: Դեպքից մի քանի օր անց Թոմասսենի փաստաբանները հայտարարել են դերասանի անհետանալու մասին:

Լա Ռոշելի դատախազ Լորան Սուշովիցը հաստատել է, որ իրավապահ մարմիններն առևանգման վերաբերյալ գործ են հարուցել: Սուշովիցը նշել է, որ նշվածը թույլ կտա արագացնել որոնողական աշխատանքները:

Թոմասսենի դեբյուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1990 թվականին՝ «Փոքրիկ հանցագործը» ֆիլմում: Ֆիլմում նկարահանվելուց անմիջապես հետո դերասանն արժանացել է «Սեզար» մրցանակի` որպես խոստումնալից դերասան: Թոմասսենի հետագա դերասանական կարիերան չի հաջողվել՝ թմրանյութի և ալկոհոլի չարաշահման պատճառով:

 

 

Ֆրանսիայում կորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր դերասան Ժերարդ Թոմասսենը