«Մոնա Լիզա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել. Լուվրի ներկայացուցիչներ

11:41 • 21.10.19

Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը՝ թանգարանի ներկայացուցիչներին հղումով:

Նրանց խոսքով՝ նկարն այևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղափոխումը:

«Փոխադրման ժամանակ այն կարող է երկու մասի բաժանվել»,- հայտնել է թանգարանի ներկայացուցիչը:

Պատասխանատուները նշել են, որ ներկայում «Մոնա Լիզայի» ճակատին ճեղք կա, որն անցնում է կտավի ամբողջ մակերեսով:

 

Related image

Image result for Mona Liza

«Մոնա Լիզա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել. Լուվրի ներկայացուցիչներ