Ջարեդ Լետոն փորձել է կանգնեցնել «Ջոքեր» ֆիլմի արտադրությունը. The Independent

16:07 • 21.10.19

Հոլիվուդյան դերասան, երգիչ Ջարեդ Լետոյին դուր չի եկել Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ «Ջոքեր» ֆիլմը, ինչի հետևանքով նա փորձել է կանգնեցնել ֆիլմի արտադրությունը, գրում է The Independent-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օսկարակիր դերասանը, որը 2016 թվականին «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում կերտել էր Ջոքերի կերպարը, կարծում է, որ Խոակին Ֆենիքսի դերակատարմամբ ֆիլմն աղճատում է նախորդ ֆիլմում իր աշխատանքը:

Ըստ հաղորդման՝ նա իր երաժշտական մենեջեր Իրվինգ Ազոֆին՝ Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին, խնդրել է Warner Bros. ստուդիայից պահանջել դադարեցնել ֆիլմի արտադրությունը: Զրույցից հետո, գրում է աղբյուրը, Ջարեդ Լետոն և Ազոֆը դադարեցրել են իրենց համագործակցությունը:

Պարբերականը գրում է, որ «Ջարեդ Լետոյի օրերը որպես Ջոքեր կարելի է ավարտված համարել». դերասանը հանդես չի եկել Հարլի Քուինի մասին պատմող նոր՝ «Գիշատիչ թռչունները» ֆիլմում և ոչ էլ Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատի» հաջորդ մասում:

 

Image result for jared leto as joker

Image result for jared leto as joker

Image result for jared leto as joker

 

Ջարեդ Լետոն փորձել է կանգնեցնել «Ջոքեր» ֆիլմի արտադրությունը. The Independent