Ռոբերտ Զեմեկիսը կարող է էկրանավորել «Պինոկիոն»

12:10 • 22.10.19

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը կարող է զբաղվել Disney ստուդիայի 1940 թվականի «Պինոկիո» մուլտֆիլմի էկրանավորմամբ, գրում  է Variety-ն:

Ինչպես հայտնի է դարձել, «Պինոկիո»-ի էկրանավորման առնչությամբ այս պահին բանակցություններ են տարվում Զեմեկիսի հետ:

Հնարավոր է` ռեժիսորը հետագայում զբաղվի նաև դերասանների ընտրությամբ:

Զեմեկիսն արդեն ավարտել է Warner Bros.-ի «Կախարդուհիներ» ֆիլմի նկարահանումները՝ Էնն Հեթուեյի մասնակցությամբ: Ֆիլմի մոնտաժային աշխատանքներից հետո ռեժիսորը պատրաստ կլինի զբաղվել նոր նախագծերով:

Ռոբերտ Զեմեկիսը կարող է էկրանավորել «Պինոկիոն»