Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար երեք վերջաբան է նկարահանվել՝ սյուժեի արտահոսքից խուսափելու համար (լուսանկարներ)

12:24 • 22.10.19

Գործակալ 007-ի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար նկարահանվել է երեք տարբեր վերջաբան՝ սյուժեի արտահոսքից խուսափելու համար, գրում է Daily Mail-ը:

Ըստ հաղորդման՝ նույնիսկ ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը տեղյակ չէ, թե որ տարբերակն է ներառվելու ֆիլմի վերջնական տարբերակում: Այդ մասին հայտնի է միայն ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագային:

«Ոչ ոք գաղափար չունի, այն խիստ գաղտնի է պահվում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

Ըստ հաղորդման՝ ենթադրյալ վերջաբաններից մեկի համաձայն՝ Բոնդը թողնում է գաղտնի գործակալի իր «պաշտոնը» և նախընտրում է «Ճամայկայում հանգիստ կյանքը», իսկ իր՝ գործակալ 007-ի «պաշտոնը» ժառանգում է բրիտանացի դերասանուհի Լաշանա Լինչին:

Աղբյուրը հաղորդում է, որ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի նկարահանումները հարթ չեն ընթանում:

Երկու շաբաթ առաջ անգլիական Օքսֆորդշիր կոմսության նկարահանման հրապարակում ֆիլմի նկարահանող խումբը տեղանքում մոռացել է նկարահանումների համար օգտագործված բեռնատարը: Մի քանի օր անց տեղի ոստականությունը կարծել է, թե այն բեռնված է պայթուցիկ նյութերով, տագնապ է հայտարարել և տարհանել է ավելի քան 400 մարդու, իսկ տարածքը շրջափակվել է: Ավելի ուշ ֆիլմը նկարահանող խումբը ներողություն էր խնդրել «տեխնիկական վրիպակի» համար:

Նշենք, որ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:

Three's company: New James Bond movie No Time To Die has reportedly filmed three different endings so as to avoid plot details being leaked

In the dark: Even star of the film Daniel Craig doesn't know which ending will be used

Director: Cary Joji Fukunaga - who took over the project from Danny Boyle - would be the only one who knows which of the three finals will reach the final

Panic: The latest development regarding the very mysterious film follows a drama on a set two weeks ago, when the film allegedly caused a terror fright in RAF Brize Norton, Oxfordshire (image shows a scene shot last month in Matera, Italy )

Reports: Hundreds were reportedly sent away while the police blocked off a large area with rumors that the vehicle was full of pyrotechnic explosives

Oh no: although it turned out to be a simple case where No Time to Die technicians accidentally left a vehicle after filming last week, it caused an anxiety by accident

 

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար երեք վերջաբան է նկարահանվել՝ սյուժեի արտահոսքից խուսափելու համար (լուսանկարներ)