Rammstein ռոք խմբի մենակատարն արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)

11:18 • 22.10.19

Գերմանական Rammstein հանրահայտ ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը թողարկել է Ich Weiß Es Nicht երգի տեսահոլովակը, որը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ:

Ինչպես ասվում է YouTube-ում տեսահոլովակի նկարագրության հատվածում, տեսանյութը նկարահանվել է Generative Adversarial Networks-ի օգնությամբ՝ ալգորիթմի, որը հիմնված է երկու նեյրոցանցի վրա, որոնք կարող են հազարավոր պատկերներ վերլուծել:

Մռայլ տեսանյութի ստեղծման համար արհեստական բանականությունը համալրվել է մեծ քանակությամբ նյութով՝ պատկերների նոր հաջորդականություն ստեղծելու համար:

Հոլովակը սկսվում է խխունջների և թիթեռների պատկերից, իսկ հետո վերածվում հարյուրավոր արհեստականորեն առաջացած դեմքերի, որոնք փոխարինում են միմյանց:

 

Rammstein ռոք խմբի մենակատարն արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)