«Ես կարծում եմ, որ բոլոր ֆիլմերը գոյություն ունենալու իրավունք ունեն». Նատալի Փորթմանը պաշտպանել է Marvel-ի ֆիլմերը

14:29 • 22.10.19

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նատալի Փորթմանը բանավեճի մեջ է մտել ռեժիսորներ Մարտին Սկորսեզեի և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ՝ Marvel ստուդիայի նախագծերի շուրջ, հաղորդում է Hollywood Reporter-ը:

«Ես կարծում եմ, որ բոլոր ֆիլմերը գոյություն ունենալու իրավունք ունեն»,- ասել է նա պարբերականին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Marvel-ի ֆիլմերը կինոսերներին առօրյա կյանքից փախչելու հնարավորություն են տալիս:

«Ես կարծում եմ, որ այդ կինովարձույթի նախագծերը տարածված են, քանի որ դրանք իսկապես լիցքաթափում են, իսկ մարդիկ դրա կարիքն ունեն. նրանք ցանկանում են ազատվել աշխատանքից և կյանքի դժվարություններից»,- հավելել է դերասանուհին:

Ավելի վաղ Սկորսեզեն Marvel-ի ֆիլմերը համեմատել էր զվարճանքի այգիների հետ և ընդգծել, որ դրանք ֆիլմ անվանել չի կարելի: Նրան աջակցել էր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան։

«Ես կարծում եմ, որ բոլոր ֆիլմերը գոյություն ունենալու իրավունք ունեն». Նատալի Փորթմանը պաշտպանել է Marvel-ի ֆիլմերը