Եթե նրանք չեն ուզում, որ թեման քննարկվի, դա նրանց իրավունքն է. գեղասահորդ Յագուդինն արտահայտվել է Զավորոտնյուկի առողջության մասին
Գեղասահքի աշխարհի քառակի չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը պատմել է գեղասահորդ Պյոտր Չերնիշևի կնոջ՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, 2002 թվականի օլիմպիական չեմպիոնի խոսքով՝ ինքը ծանոթ է զույգին և նրանց շուրջ ստեղծված իրավիճակին, սակայն Զավորոտնյուկի հիվանդության մասին տեղեկություններ չունի:
«Անձամբ ես կպատմեի, թե ինձ հետ ինչ է տեղի ունենում: Չէ՞ որ սա կյանք է: Այդպես էլ է լինում: Եթե նրանք չեն ուզում, որ թեման քննարկվի, դա նրանց բացարձակ իրավունքն է: Ցանկանում եմ, որ Անաստասիան և Պետյան հաղթահարեն այն ամենն, ինչ տեղի է ունենում նրանց հետ ներկա պահին», - ասել է Յագուդինը:










