Շվարցենեգերը պատմել է, որ հազիվ է փրկվել սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ
Հոլիվուդյան դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018-ի մարտին նա հազիվ է փրկվել սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է բրիտանական Mirror-ը:
«Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ`շարունակելու մարզումները նոր «Տերմինատորում» նկարահանվելու համար»,- անկեղծացել է դերասանը:
Ըստ աղբյուրի՝ բարդ վիրահատությունից հետո 72-ամյա դերասանն իրեն լավ է զգում և, ինչպես ինքն է նշել, «դեռ կարող է էկրանին մերկ հայտնվել»:
Նշենք, որ «Տերմինատոր. Մութ ճակատագիր» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019 թվականի հոկտեմբերի 31-ին:










