Հարավկորեական BTS խումբը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Հարավկորեական BTS խումբը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհում առաջին խումբը, որն ամենակարճ ժամանակահատվածում TikTok հարթակում մեկ միլիոն հետևորդ է ձեռք բերել, գրում է Billboard-ը:
Գինեսի ռեկորդների գրքում ասվում է, որ BTS խումբը, որը նշված հարթակին միացել է սեպտեմբերի 25-ին, 3 ժամ և 31 րոպե ժամանակահատվածում մեկ միլիոն հետևորդ է ձեռք բերել:
Նշվածը, սակայն, խմբի միակ ձեռքբերումը չէ: Տեսանյութը, որտեղ խմբի անդամները երգչուհի Հոլզիի հետ համատեղ երգ են ձայնագրել, YouTube-ում 24 ժամում ավելի քան 74 հազար դիտում է ունեցել:
Բացի նշվածից, BTS խումբը նաև 2018 և 2019 թվականներին գլխավորել է Billboard-ի հիթ-շքերթը:










