Նյու Յորքի թանգարանում հայտնաբերվել է ամերիկացի նկարչի՝ նացիստների գողացած կտավը
Գերմանիայում նացիստների կողմից հրեական ընտանիքից 1933-ին գողացած նկարը հայտնաբերվել է Նյու Յորքի թանգարանում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, ամերիկացի նկարիչ Գարի Մելչերսի վրձնին պատկանող արվեստի գործը՝ «Ձմեռ» խորագրով», ցուցադրվելիս է եղել թանգարանում` նախքան այն ճանաչել են անցյալ ամիս:
Նախքան նացիստների ձեռքն ընկնելը` այն պատկանել է գերմանահրեական ծագմամբ հրատարակիչ և բարերար Ռուդոլֆ Մոսսեին:
Ներկա պահին արվեստի գործը պահվում է Հետախուզությունների դաշնային բյուրոյում, քանի դեռ այն չի վերադարձվել հրատարակչի ընտանիքին:
Նշվում է, որ կտավը գնվել է 1900-աններին, Great Berlin ցուցահանդեսի ժամանակ:











