Հայտնի են «Օսկար» կինոմրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգի հավակնորդները (լուսանկարներ)
Հոլիվուդյան ֆիլմարտադրող ընկերությունները ներկայացրել են «Օսկար» մրցանակի հավակներդներին, գրում է Life.ru-ն՝ հղում անելով Indiewire-ին:
Եվ այսպես. լավագույն տղամարդու դերի հիմնական հավակնորդներն են՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Մեթյու Ռայսը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը:
Sony Pictures-ը Լեոնարդո Դի Կապրիոյին առաջադրել է «Լավագույն դերասան», իսկ Բրեդ Փիթին՝ «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգերում: Ընկերությունն այս որոշումը տրամաբանական է համարել և նշել է, որ երկրորդական պլանի դերակատարման համար Փիթն արձանիկ ստանալու ավելի մեծ հնարավորություն ունի:

Միաժամանակ, Sony-ն «Օսկարի» է առաջադրել նաև «Մի գեղեցիկ օր հարևանությամբ» ֆիլմի դերասաններ Մեթյու Ռայսին և Թոմ Հենքսին՝ համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգերում:
A24 ստուդիան ներկայացրել է Ռոբերտ Փաթինսոնին և Ուիլեմ Դեֆոյին «Փարոս» ֆիլմի համար՝ համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգերում:

«Օսկարի» առաջադրմանը մասնակցել է նաև Netflix ընկերությունը: «Երկու պապերը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար ընկերությունը «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացրել է Ջոնաթան Փրայսի թեկնածությունը, որը նախկինում երբևէ «Օսկարի» չի առաջադրվել: Նա կարող է ձեռք բերել ցանկալի արձանիկը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերի համար: Իսկ Էնթոնի Հոփքինսը, որը կերտել է Հռոմի Բենեդիկտոս պապի կերպարը, առաջադրվել է «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգում:











