Լուվրում բացվում է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված նորարար ցուցահանդեսը
Մեկ տասնամյակ է պահանջվել Լեոնարդո դա Վինչիին նվիրված ցուցադրությունը Լուվրի թանգարանում պատրատսելու համար, որը կարող էր չեղարկվել դիվանագիտական տարաձայնությունների պատճառով:
Ինչպես նարկայացնում է BBC News-ը, ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվեն աշխարհի ամենաթանկարժեք ցուցանմուշները՝ ոգեկոչելու Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետի մահվան 500-ամյա տարելիցը, վերջապես բաց է հանրության համար:
Լուվրի թանգարանը, որտեղ է պահվում է դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, հինգշաբթի բացում է դռներն այցելուների առաջ՝ հնարավորություն տալով դիտել Վերածննդի դարաշրջանի ավելի քան 160 սետղծագործություն, որոնցից ոմանք ժամանակավորապես Փարիզ են տեղափոխվել են բրիտանական թանգարանից:
Նախատեսվում է, որ ցուցահանդեն ավելի քան կես մլն այցելու կունենա առաջիկա 4 ամսում:





Նշվում է, որ «Մոնա Լիզա» կտավը չի ցուցադրվի այս ընթացքում: Այն պահվում է թանգարանի ապահով սրահներից մեկում, քանի որ ինչպես ավելի վաղ մասնագետները հայտնել էին, այն սկսել է վնասվել: Սակայն այցելուները հնարավորություն կունենան այն տեսնելու վիրտուալ իրականության ակնոցի միջոցով:











