Ֆենիկսը պատմել է, որ «Ջոկեր» ֆիլմի իր սիրելի դրվագներից մեկը կտրել են ֆիլմից
Ամերիկացի դերասան Խոակին Ֆենիկսը Collider պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ «Ջոկեր» ֆիլմում իր սիրելի դրվագներից մեկը հեռացրել են:
«Ֆիլմում կար դրվագ, որն իմ կարծիքով լավագույններից մեկն էր: Այդտեղ ես Ռենդալի հետ (Ֆենիկսի խաղընկերը) աստիճաններով գնում ենք դեպի գրասենյակ, այն բանից հետո, երբ ես վախենալու նշան էի նկարել ապակուն: Բայց հետո Թոդն ինձ ասաց, որ այդ դրվագը հեռացրել են: Ես մտածեցի՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Բայց հետո հասկացա, որ դա պետք էր անել: Դուք, հնարավոր է, հավանեք որոշ դրվագներ, բայց ֆիլմը դրվագների համագումար է, որը պատմում է պատմություն»-նշել է Ֆենիկսը:
Առաջին մոնտաժից հետո ֆիլմը նախատեսվածից 30 րոպեով ավելի երկար էր ստացվել, այդ իսկ պատճառով էլ ստիպված էինք հանել մի քանի կադրեր:
«Ջոկեր» ֆիլմը համաշխարհային շուկա է մտել օգոստոսի 31-ին: Ֆիլմը արդեն իսկ հասցրել է 737,5 միլիոն դոլար գումար աշխատել:










