Քանյե Ուեսթը թողարկել է իր իններորդ՝ «Քրիստոս թագավորը» ալբոմը

03:59 • 26.10.19

Քանյե Ուեսթը թողարկել է իր իններորդ՝ «Քրիստոս թագավորը» (Jesus is King) ալբոմը, որի թողարկման ամսաթիվը ռեփերը բազմիցս փոխել է հենց վերջին պահին, հաղորդում է Корреспондент-ը:

Ըստ աղբյուրի՝ ալբոմը բաղկացած է 11 երգերից, որոնց միավորում է կրոնական թեման: Ալբոմում ներառված են նաև կատարումներ Clipse դուետի հետ (ռեփերներ Pusha T և No Malice):

Որոշ երգերի ձայնագրմանը մասնակցել է եկեղեցական երգչախումբը, որի հետ Ուեսթը վերջին տարում կիրակնօրյա ծառայություններ է մատուցել:

Նշվում է, որ մինչև ալբոմի թողարկումը Քայնե Ուեսթը պարբերաբար «Քրիստոս թագավորի» երգերի լսումներ է կազմակերպել ԱՄՆ տարբեր նահանգներում:

Ավելի վաղ Forbes ամսագիրը հրապարակել էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանիշային աղյուսակը: Իր կարիերայում առաջին անգամ վարկանիշը գլխավորել է ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյան ամուսին Քանյե Ուեսթը: