Ռեժիսոր Դևիդ Լինչն «Օսկար» պատվավոր մրցանակի է արժանացել

09:55 • 28.10.19

Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչը կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար «Օսկար» պատվավոր մրցանակի է արժանացել:

Պատվավոր մրցանակի շնորհման 11-րդ արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսում:

«Պերճախոսությամբ չփայլող Դևիդ Լինչը ստանում է իր պատվավոր «Օսկար»-ը»,- գրված է Ամերիկյան կինոակադեմիայի Twitter-յան էջում:

Ռեժիսորը, իրոք, պերճախոս չէր: Մրցանակը ստանալիս նա ասել է` «Դուք հետաքրքիր ճաշակ ունեք»:

Ռեժիսոր Դևիդ Լինչն «Օսկար» պատվավոր մրցանակի է արժանացել