Ֆրեդի Մերկուրիի ընկերը դեմ է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին (լուսանկարներ)

15:42 • 29.10.19

Ֆրեդի Մերկուրիի ընկեր Պիտեր Ֆրիսթոունը դեմ է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շարունակության նկարահանումներին, քանի որ չի ցանկանում, որ էկրանին ցուցադրվի Queen-ի մենակատար Ֆրեդի Մերկուրիի մահը, հաղորդում է NME-ն:

Պիտեր Ֆրիսթոունը, որը 1979 թվականից ի վեր եղել է երգչի անձնական օգնականն ու թիկնապահը, անձամբ ականատես է եղել երգչի վերջին օրերին:

«Չէի ցանկանա, որ նկարահանվեր «Բոհեմյան ռապսոդիա-2»-ը: Ինչ էլ որ ստեղծողները որոշեն այնտեղ ընդգրկել, միևնույն է, նրանք ստիպված կլինեն ֆիլմի գոնե 20 րոպեում կամ կես ժամում ցույց տալ Ֆրեդիի մահը. չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է դա տեսնի»,- հայտնել է Ֆրիսթոունը:

Նրա խոսքով՝ նույնիսկ հիմա, երբ 28 տարի է անցել Մերկուրիի մահից, նա չի ցանկանում վերապրել այդ զգացողությունները:

Հարցին, թե արդյոք հավանել է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը, նախկին թիկնապահն իր հիացմունքն է հայտնել. «Գերազանց ֆիլմ է և արժանի ստացած բոլոր մրցանակներին: Ես հասկանում եմ որոշ երկրպագուների դժգոհություններն առ այն, որ ժամանակային առումով Ֆրեդիի կյանքն այլ կերպ էր ներկայացված, սակայն ես ֆիլմում գնահատում եմ յուրաքանչյուր դրվագը, որոնց մեջ ճշմարտություն կա»:

Նշենք, որ Queen ռոք խմբի և դրա վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 1-ին: Ռամի Մալեքը հանդես է եկել Ֆրեդի Մերկուրիի դերում և «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի ստեղծողները մտադիր են նկարահանել ֆիլմի շարունակությունը:

 

Peter Freestone Freddie Mercury Queen Bohemian Rhapsody

Image result for bohemian rhapsody movie

Image result for bohemian rhapsody movie

Related image

Image result for bohemian rhapsody movie