Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ «Ընկերները» սերիալի իր ընկերների հետ «աշխատում են համատեղ նախագծի վրա» (լուսանկարներ)

11:47 • 29.10.19

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է, որ «Ընկերները» սերիալի իր ընկերների հետ «աշխատում են համատեղ նախագծի վրա»: Թեև դերասանուհին չի մանրամասնել նախագծի էությունը, սակայն հայտնել է, որ խոսքն «Ընկերները» սերիալի նկարահանումների մասին չէ, գրում է Daily Mail-ը:

«Էլեն շոուի» հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ զրույցում դերասանուհին հայտնել է. «Շատ ենք ցանկանում համատեղ որևէ բանով հանդես գալ, միայն թե դեռ չգիտենք՝ ինչ է լինելու, բայց փորձում ենք, աշխատում ենք դրա շուրջ»:

Չբավարարվելով Ջենիֆերի պատասխանով՝ հաղորդավարուհին փորձել է ավելի շատ տեղեկություն կորզել դերասանուհուց:

«Ուրեմն, կարող ենք ասել՝ ֆիլմ է»,- ասել է հաղորդավարուհին, ի պատասխան դերասանուհին հայտնել է. «Դեռևս չգիտեմ»:

Հարցին, թե արդյոք հենց այդ պատճառով էին վերջերս նա, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Մեթ Լեբլանը, Դևիդ Շվիմերը և Մեթյու Փերին միավորվել՝ ակնարկելով միասին արված լուսանկարը, որը հրապարակվելուց կարճ ժամանակ անց միլիոնավոր դիտումներ էր ձեռք բերել, դերասանուհին ասել է. «Մենք հանդիպել էինք, քանի որ կարոտել էինք միմյանց»:

«Ընկերները» հեռուստասերլիալն այս տարի տոնել է իր 25-ամյակը:

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում: Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Warner Bros. ընկերության՝ Բըրբենք քաղաքում տեղակայված ստուդիաներում։

Հեռուստասերիալը պատմում է ինքնուսույց երաժիշտ Ֆիբիի, հաջողակ, բայց զգացմունքային Ռոսի, ինքնաբավ, հմայիչ շեֆ-խոհարար Մոնիկայի, կանանց խենթահան անող Ջոուիի, նորաձևության էնտուզիաստ Ռեյչելի և հեգնական ու հավերժ միայնակ Չենդլերի մասին:

Stay tuned! Jennifer Aniston confirmed on Monday that while there won't be a Friends reboot, 'something is in the works' for the group of six who recently reunited together

Something in the works! 'Listen, we would love for there to be something, but we don't know what that something is, so we're just trying, we're working on something'

Surprise! Jennifer came on the show to surprise Friends superfan, Charlie Puth

Image result for friends

Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ «Ընկերները» սերիալի իր ընկերների հետ «աշխատում են համատեղ նախագծի վրա» (լուսանկարներ)