Օլիվեր Սթոունը պատմել է Պուտինի հետ շփումից ստացած տպավորությունների մասին
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որը վավերագրական ֆիլմ է նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում անցկացվող Future Investment Initiative համաժողովին, պատմել է ռուս առաջնորդի հետ շփման իր տպավորությունների մասին։
«Նա ամաչկոտ և համեստ մարդ է։ Մենք զրուցել ենք երկու տարիների ընթացքում, հարցազրույցներ ենք անցկացրել 4 փուլով, 20-30 ժամ միասին ենք անցկացրել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Սթոունը։
«Ողջամիտ է, մտածում է այն մասին, ինչ խոսում է, շախմատ է խաղում․․․ հաշվեկշռում է յուրաքանչյուր փաստարկ, տեսնում է լավ և վատ կողմերը։ Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես է նա հարմարվում իրավիճակներին, միշտ գտնում է ելքը։ Կոշտ դիրքորոշում որդեգրելու փոխարեն նա իրեն դիվանագիտորեն է դրսևորում և հաշվի է առնում մյուսների շահերը»,- հավելել է ռեժիսորը։










