Fiat Chrysler-ն ու PSA Peugeot-ն կմիավորվեն
Իտալա-ամերիկյան Fiat Chrysler և ֆրանսիական PSA Peugeot ավտոընկերությունների տնօրենների խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերությունների միաձուլման մասին, ինչը թույլ կտա վաճառքի ցուցանիշով աշխարհում չորրորդ ավտոարտադրողը դառնալ, գրում է lenta.ru-ն:
Համատեղ ընկերության արժեքը կկազմի 50 միլիարդ դոլար:
Կողմերը ցանկանում են միասնաբար զարգացնել էլեկտրամեքենաների և անօդաչու տրանսպորտի արտադրության բիզնեսը, ինչի համար կփոխանակվեն տեխնոլոգիաներով:
Միաձուլումը տեղի կունենա հավասար հիմունքներով. ընկերության բաժնետերերը կստանան 50-ական տոկոս: Որոշումը կայացվել է Fiat Chrysler-ի՝ ֆրանսիական Renault-ի հետ միավորվելու առաջարկը մերժելուց ամիսներ անց:
Fiat Chrysler ընկերության կազմի մեջ են մտնում Alfa Romeo, Chrysler, Dodge, Jeep, Lancia, Ram Trucks բրենդները, PSA Peugeot-ի կազմի մեջ՝ Peugeot, Citroen, DS, Opel և Vauxhall բրենդները:
Ավտոմեքենաների վաճաքի ընդհանուր թվով նրանք ետ են մնում միայն Volkswagen-ից, Nissan-Renault-Mitsubishi-ից և Toyota Motor-ից:










