Քայլի Ջեները հոր ծննդյան տոնի կապակցությամբ ընթրիք է կազմակերպել, որին ներկա են գտնվել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները (լուսանկարներ)
Սեռափոխված Քեյթլին Ջեները (նախկինում՝ Բրյուս Ջեներ) երկուշաբթի տոնել է ծննդյան 70-ամյակը, ինչի առթիվ կրտսեր դուստրը՝ երիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները, ծննդյան ընթրիք է կազմակերպել, գրում է People ամսագիրը:
Քայլին խնջույքի ընթացքում Instagram-ում պարբերաբար տեսանյութեր է տեղադրել:
«Հորս համար մի փոքր ընթրիք եմ կազմակերպել: Շուտ եմ ժամանել՝ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է»,- երկրպագուներին հայտնել է Քայլին:
Ընթրիքին ներկա են գտնվել նաև Քայլիի քույրը՝ Քենդալ Ջեները, ավագ քույրերը՝ Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը, ավագ եղբայրը՝ Բրենդոն Ջեները և Քեյթլինի մտերիմ ընկերուհին:
Ըստ հաղորդման՝ Քլոե Քարդաշյանը չի կարողացել ներկա գտնվել ընթրիքին, քանի որ «ամբողջ օրը գովազդային նկարահանումների է եղել»:
Ծննդյան տորթը զարդարված է եղել Քեյթլինի և նրա դուստրերի՝ Քայլիի ու Քենդալի լուսանկարով:














