«Դրիֆթյորների» մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

19:40 • 31.10.19

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «»Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։  

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։