Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալը նշանակվել է իրավաբանական վարչության պետ. ի՞նչ է հայտարարագրել պաշտոնյան 2018-ին
Tert.am- ի տեղեկություններով նախորդ շաբաթ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արկադի Մարգարյանը, ում հետ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը չի ցանկացել աշխատել։ Մարգարյանն այդ պաշտոնում էր 2016-ից։
Նրան Ոստիկանության իրավաբանության վարչության պետի պաշտոնում փոխարինում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը, ում նշանակման մասին լուրը ոստիկանության լրատվության վարչությունից հաստատել են։
Tert.am-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացնում է հարկային տարում Մանուկ Մուրադյանի ներկայացրած հայտարարագիրը, երբ նա զբաղեցնում էր Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը։
Պարզվում է, որ 2018-ին Մանուկ Մուրադյանը ձեռք է բերել բնակարան 22000 մլն դրամով, իսկ 2017-ի ավարտին, որպես տարեկան եկամուտ, հայտարարագրել է 9 մլն 182 հզր դրամ։
2018-ի սկզբին փոխառություն չի ունեցել, տարվա ավարտին փոխառությունը կազմել է 1 մլն 619 հզր դրամ, բացի այդ նշել է նաև1 մլն 400 հզր դրամ փոխառության մասին։
2018-ի սկզբին եկամուտը կազմել է 2 մլն դրամ, տարվա ավարտին՝ 1,5 մլն։
Այլ եկամուտները կազմում են 1 մլն 246 հզր դրամ։Աշխատանքի վարձատրությունից և փոխառությունից ստացված ամբողջ գումարը տարեկան հայտարարագրում նշված է 9 մլն 225 հզր դրամ։










