Մեծ Բրիտանիայում ռուս հոկեյիստը սառցադաշտ է դուրս եկել Պուտինի դիմակով
Բրիտանական «Շեֆիլդ Սթիլերս» ակումբում հանդես եկող ռուս հոկեյիստ Նիկոլայ Լեմտյուգովն Instagram-ի իր էջում ՌԴ նախագահ Պուտինի դիմակով լուսանկար է հրապարակել:
Հոկտեմբերի 30-ին «Շեֆիլդ»-ը պարտության է մատնել «Մանչեսթեր Շտորմ»-ին՝ 8:2 հաշվով: Լեմտյուգովի թիմն այդ հանդիպմանը դուրս է եկել Հելոուինին նվիրված հատուկ հանդերձանքով:
Ինքը՝ Լեմտյուգովը, սառցադաշտ է դուրս եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմակով:
«Միայն դրական հույզեր: Շնորհակալություն ջերմ ընդունելության և աջակցության համար: Ո՛չ պատերազմին: Ռուսաստանից՝ սիրով»,- գրել է Լեմտյուգովը:
Լեմտյուգովը «Շեֆիլդ»-ի կազմը համալրել է 2019 թվականի ամռանը: Մինչ այդ նա խաղացել է Հարավային Կորեայում:










