Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված 4 Jaguar-ներից մեկը վաճառքի է հանվում (լուսանկարներ)
Աբու Դաբիում Sotheby աճուրդի տունը վաճառքի կհանի Jaguar C-X75 սուպերքարը, որը ցուցադրվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի «Սպեկտր» մասում։
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, դա 4 կուպեներից մեկն է, որոնք կառուցվել էին՝ հատուկ ֆիլմում նկարահանվելու համար։ Մեքենաները ստեղծել է Williams Advanced Engineering ընկերությունը։ Վաճառքի գինը դեռևս չի հաղորդվում։
Jaguar C-X75 մոդելի կոնցեպտի դեբյուտը կայացել է 2010 թվականին Փարիզյան ավտոսրահում։ Երկդռնանի մեքենան համալրվել է 4 էլեկտրաշարժիչով և համալիր մարտկոցներով։ Հիբրիդային ուժային համակարգն ընդհանուր առմամբ 779 ձիաուժ հզորություն էր զարգացնում։
100կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 3,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժամ։ Հաճախորդներից դրական արձագանք ստանալով՝ Jaguar-ը որոշել է C-X75 մոդելի 250 նմուշ մատակարարել՝ շուրջ 700 000 ֆունտ ստերլինգով։














