«Օրենքով շիկահերը»․ Քիմ Քարդաշյանը կրկնօրինակել է հայտնի կատակերգության շիկահերի կերպարը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հեռուստատեսության աստղ, Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր տեսքով և լուսանկարներ հրապարակել իր ինստագրամյան էջում։
Վերջինս ներկայացել է շիկահերի կերպարով և կրկնօրինակել Էլ Վուդսի կերպարը, որը հայտնի է Ամանդա Բրաունի համանուն վեպի հիման վրա նկարահանած «Օրենքով շիկահերը» կատակերգությունից։ Շիկահեր աղջիկն ամեն ինչ անում է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու և նախկին սիրելիին վերադարձնելու համար, որը նույնպես այդ համալսարանում է սովորում։
Քիմը նաև տեսանյութ է հրապարակել, որում կրկնօրինակում է Վուդսի հոլովակը՝ նախատեսված համալսարանին ներկայացնելու համար։ Վուդսին 2001թ-ին թողարկված ֆիլմում մարմնավորել է Ռիզ Ուիզերսպունը։



Elle Woods Harvard Video Essay pic.twitter.com/PNMBs2dl0C
— Kim Kardashian West (@KimKardashian) October 31, 2019










