Ամեն հինգշաբթի կառավարական տան դիմաց կհավաքվենք, վարչապետը գոնե տուն գնալիս մեզ նկատի. Կոնդում նոր չափագրումներ անելու պահանջով կոնդեցիները բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)

19:06 • 31.10.19

Կառավարական առանձնատների դիմաց կոնդեցիներն իրականացրին բողոքի ակցիա՝ Կոնդում նոր չափագրումներ կատարելու պահանջով:

Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչներին բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Բազմիցս այդ մասին հայտարարել են և՛ քաղաքային իշխանությունները, և՛ կառուցապատողները, որոնք պատրաստ են ստանձնել տարածքի շինարարությունը։

Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։