«Զոքանչի և սկեսրոջ խաղաղ գոյակցությունը». ինչպես են անցնում երեկոները Մարգարիտա Սիմոնյանի տանը (լուսանկար)

15:58 • 31.10.19

Ռուսաստանաբնակ հայտնի լրագրող, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում պատմել է, թե ինչպես են երեկոներն անցնում իրենց տանը:

«Զոքանչի և սկեսրոջ խաղաղ գոյակցությունը: Երեկոները մեր տանն անցնում են մոտավորապես այսպես.

-«Հյուսիսային հոսքը», այնուամենայնիվ, կկառուցեն»,- ոգևորությամբ հայտնում է Լաուրա Աշոտովնան:

-Մի կարծեք՝ հիմար եմ, բայց ի՞նչ է «Հյուսիսային հոսքը»,- հարցնում է մայրս։

Եվ, այսպես, ամեն օր»,- գրել է լրագրողը:

Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր մայրն ու սկեսուրը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մայրը, իրենց հետ միասին են ապրում: 

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին լրագրողը 3-րդ անգամ մայր է դարձել: