Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի (լուսանկարներ)
Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, ևս 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ունի, հաղորդում է BBC-ն:
Հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սննդի պատրաստման համար: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է գնացքի երեք վագոններում:
Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ թեև գնացքներում արգելված է գազի բալոնների օգտագործումը, ուղևորները դրանք օգտագործել են նախաճաշ պատրաստելու համար:
Նա հավելել է, որ գնացքի ուղևորներից շատերը մեկնում էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ հոկտեմբերին մեկնարկած բողոքի ցույցերին միանալու համար:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Ավելի վաղ Pakistan Railways ընկերության պաշտոնական ներկայացուցչը հայտնել էր, որ շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով:











