Լեհաստանում եգիպտացորենի դաշտում հայտնաբերվել են Յուրայի ժամանակաշրջանի ջրային գիշատիչների ոսկորներ (լուսանկարներ)

17:06 • 31.10.19

Լեհաստանում եգիպտացորենի դաշտում հնագետները հայտնաբերել են Յուրայի ժամանակաշրջանի ծովային գիշատիչների ոսկորներ, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնաբերված ոսկորները պատկանում են պլիոզավրերի տեսակին, որոնք գոյություն են ունեցել գրեթե 150 մլն տարի առաջ:

Մի քանի տոննա կշռող գիշատիչները եղել են իրենց ժամանակների ամենախոշոր կենդանիները:

Յուրայի շրջանում տարածքը, որն այժմ գտնվում է Լեհաստանի հարավ-արևելքում, արևադարձային կղզիների արշիպելագ էր՝ տաք ծովածոցերով և ծանծաղ ծովային տարածություններով:

Հնէաբան Դանիել Տիբորովսկին հայտնել է, որ այդ տարածաշրջանում բնակվել են մի շարք ծովային սողուններ, որոնց ոսկորները հայտնաբերվել են ուսումնասիրությունների արդյունքում:

Վերջին գտածոյի մասին խոսելիս հնէաբանը հայտնել է. «Դրանք կշռում են մի քանի տոննա: Ունեն մեծ գանգ, հսկայական երախ ու սուր ատամներ»:

 

Palaeontologist Dr. Daniel Tyborowski (right) from the Museum of the Earth of the Polish Academy of Sciences in Warsaw and Dr Błażej Błażejowski from from the Institute of Paleobiology (left) by a pliosaur replica

Palaeontologist Dr. Daniel Tyborowski (left) and Dr Błażej Błażejowski from from the Institute of Paleobiology explain the findings at a media conference

Palaeontologist Dr. Daniel Tyborowski from the Museum of the Earth of the Polish Academy of Sciences in Warsaw with the bones

The Jurassic-era bones belonging to a terrifying creature called pliosaurs, were discovered by palaeontologists in a field of corn in the village of Krzyzanowice, close to the Swietokrzyskie Mountains

Palaeontologist Dr. Daniel Tyborowski (left) and Dr Błażej Błażejowski from from the Institute of Paleobiology explain the findings at a media conference

 

Լեհաստանում եգիպտացորենի դաշտում հայտնաբերվել են Յուրայի ժամանակաշրջանի ջրային գիշատիչների ոսկորներ (լուսանկարներ)