Բենքսիի նախկին գործակալը նկարչին աշխատելիս պատկերող բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Սթրիթ արտի հայտնի վարպետ Բենքսիի նախկին գործակալ և լուսանկարիչ Սթիվ Լազարիդեսը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, նրա պնդմամբ, պատկերված է խորհրդավոր նկարիչը:
Լուսանկարները, որոնցում չի երևում նկարչի դեմքը, ներկայացրել է CNN-ը: Բենքսիի հետ ավելի քան մեկ տասնամյակ աշխատած Լազարիդեսը լուսանկարները հրապարակել է դեկտեմբերին ընդառաջ, երբ տեղի է ունենալու Բենքսիի մասին իր գրքի հրատարակումը:
250 էջանոց գիրքը, որը կարժենա 32 դոլար (25 ֆունտ ստերլինգ), կներառի նախկինում չհրապարակված բազմաթիվ լուսանկարներ, որոնք կօգնեն որոշակի պատկերացում կազմել Բենքսիի կերպարի կազմավորման մասին:












