Հայտնի է դարձել, թե երբ է լույս տեսնելու «Սարդ-մարդու» մասին նոր մուլտֆիլմը

21:54 • 02.11.19

Ամերիկյան Sony Pictures ընկերությունը սոցցանցում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2022-ի ապրիլի 8-ին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մուլտֆիլմի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեռևս չեն բացահայտվել ո՛չ ռեժիսորի, ո՛չ սցենարիստի անունը:

Նյույորքցի պատանի Մայլզ Մորալեսի մասին առաջին ֆիլմը, լույս է տեսել 2018-ի դեկտեմբերին, որից հետո արժանացել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հրապարակվել էր «Ջումանջի. հաջորդ մակարդակ» ֆիլմի վերջնական թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի և Դենի Դե Վիտոյի մասնակցությամբ:  

Հայտնի է դարձել, թե երբ է լույս տեսնելու «Սարդ-մարդու» մասին նոր մուլտֆիլմը