Ալլա Պուգաչովան խոստացել է բեմ վերադառնալ իր 80-ամյակին

04:56 • 03.11.19

Նոյեմբերի 2-ին երգչուհի Ալլա Պուգաչովան Մինսկում կրկնել է իր 70-ամյակին նվիրված Կրեմլի հոբելյանական համերգը: Նա խոստացել է բեմ վերադառնալ 10 տարի հետո` 80-ամյակին, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրը նշում է, որ Պուգաչովան բազմիցս փորձել է ավարտել երաժշտական կարիերան, սակայն Մինսկի իր «P.S.» խորագրով համերգը երգչուհին պայմանավորել է Բելառուսի նկատմամբ հատուկ վերաբերմունքով:  

«Դուք բոլորդ գիտեք, որ Բելառուսը շատ եմ սիրում: Այդ զգացողությունն իմ արյան մեջ է: Այստեղ են թաղված իմ հարազատները, հայրս և պապս ծնունդով այստեղից են: Ես դա ամբողջ սրտով եմ զգում: Այս համերգը բոլորովին անսպասելի էր, բայց քանի որ ինձ հրավիրեցին, ես որոշեցի գալ: Բայց ոչ մի այլ տեղ այլևս չեմ գնալու: Հիմա սպասեք,  եթե ելույթ ունենամ, դա կլինի 80-ամյակիս»,- ասել է Պուգաչովան:

Երգչուհին կատարել է իր հին հիթերը, և որպես շնորհավորանք, նա խնդրել է իրեն երկար տարիների կյանք մաղթել:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան դարձավ 70 տարեկան: Ապրիլի 17-ին Կրեմլի մեծ դահլիճում տեղի ունեցավ նրա հոբելյանական համերգը, որտեղ նա նույնպես ասել էր, որ բեմ կվերադառնա արդեն 10 տարի անց:

Ալլա Պուգաչովան խոստացել է բեմ վերադառնալ իր 80-ամյակին