Լեդի Գագան կնկարահանվի Ռիդլի Սքոթի՝ Գուչիի ընտանիքի մասին պատմող ֆիլմում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան գլխավոր դեր է ստացել բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթի՝ Գուչիի նորաձև դինաստիայի մասին պատմող ֆիլմում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Deadline-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գագան կմարմնավորի Պատրիցիա Ռեջիանիին՝ հայտնի ապրանքանիշի (Gucci) տնօրեն Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջը, որը 1995 թվականին դատապարտվել էր ամուսնու սպանությունը կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, 2016-ին 80-ականների Ֆլորենցիայի ամենանորաձև կանանցից մեկն ազատ է արձակվում լավ վարքագծի համար:
Սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա:
Ռեժիսորը նախատեսում է սկսել նկարահանումները «Վերջին մենամարտը» ֆիլմը, որում գլխավոր դերերը մարմնավորել են Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը, ավարտելուց հետո:
2018-ին Լեդի Գագան Բրեդլի Կուպերի հետ նկարահանվել է «Աստղ ծնվել է» դրամայում:










