Լեպսն արձագանքել է Լատվիայի անցանկալի անձանց ցուցակում իրեն ընդգրկելու որոշմանը

04:02 • 03.11.19

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը, որը Լատվիայում անցանկալի անձ է դարձել, հայտարարել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և պատրաստ է ցանկացած պահի գալ և խոսելու Լատվիայի իշխանությունների հետ, հաղորդում է Газета-ն:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 1-ին Լեպսն ընդգրկվել է Լատվիայի անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքն այդ երկիր արգելվել է:

Երգիչն ասել է, որ ցավում է, որ լատվիացի երկրպագուներն այս տարի չեն կարող լսել իր երգերը:

«Տարօրինակ է, որ մարզիկներն ու երաժիշտները տուժում են այն բանի համար, որ քաղաքական գործիչները չեն կարողանում միմյանց հետ համաձայնության գալ: Լատվիայի իշխանությունները կարող են ցանկացած պահի զանգել ինձ, և ես կգնամ և կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին»,- նշել է Լեպսը:

Նշենք, որ այս տարվա մայսին արգելվել էր Գրիգորի Լեպսի մուտքը Լիտվա՝ «հանցավոր խմբավորումների» հետ կապված լինելու համար: 2016-ին նույն պատճառով արգելվել էր երգչի մուտքը Մեծ Բրիտանիա, իսկ 2018-ի մայիսին նրան թույլ չէին տվել մտնել Իսրայել:

 

Լեպսն արձագանքել է Լատվիայի անցանկալի անձանց ցուցակում իրեն ընդգրկելու որոշմանը