ԱՄՆ-ում մահացել է «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Կլան Սոպրանո» և այլ հայտնի սերիալների դերասան Բրայան Տարանտինան
ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է «Շտապօգնություն» և «Տաղանդավոր պարոն Ռիփլին» սերիալներում նկարահանված դերասան Բրայան Տարանտինան:
Ինչպես հաղորդում է Hollywood reporter-ը, ոստիկանությունը վերջինիս մարմինը հայտնաբերել է Նյու Յորքի բնակարանում: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ են դարձել վերջերս հաղթահարած հիվանդության հետ կապված բարդությունները, սակայն հստակ պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի:
Տարանտինան հայտնի է այնպիսի սերիալներում կերտած կերպարներով, ինչպիսիք են «Շտապօգնություն», «Գլիմորի աղջիկները», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Կլան Սոպրանո», ինչպես նաև «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» հեռուստանախագծերում: Վերջին սերիալում մարմնավորած դերի համար նա գործընկերների հետ միասին արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին՝ «երգիծական սերիալի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում:










