Զեմֆիրան 2 նոր երգ է ներկայացրել Դուբայում կայացած համերգի ժամանակ (տեսանյութ)
Երգչուհի Զեմֆիրան նոյեմբերի 2-ի երեկոյան հանդես է եկել Դուբայի «Parus» փառատոնում՝ ներկայացնելով մի քանի հազվագյուտ երգեր, ինչպես նաև 2 լրիվ նոր երգ՝ «Abuse» և «Goodbye» վերնագրերով։
Ինչպես տեղեկացնում է meduza.io կայքը, երկու երգերն էլ նվիրված են բաժանմանը:
Համերգի ընթացքում հնչել է 17 երգ:
Զեմֆիրայի վերջին պրեմիերան՝ «Ջոզեֆ» երգը, լույս էր տեսել ավելի քան մեկ տարի առաջ: Այն գրվել էր ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների խոսքերով:










