Անջելինա Ջոլիին և Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո. Daily Mail

12:22 • 05.11.19

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիին և Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» (The Eternals) ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո, գրում է Daily Mail-ը:
 
Ըստ հաղորդման՝ Կանարյան արշիպելագի Ֆուերտեվենտուրա կղզու տարածքում ստիպված են եղել տարհանում իրականացնել, որպեսզի ռումբերի վնասազերծման մասնագետներին թույլ տան վնասազերծել սարքը, որը, ինչպես կարծում են, տարածքում է մնացել Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստական բազայից:
 
«Սարսափելի էր… Ռումբը կարող էր տասնամյակներ շարունակ այնտեղ մնալ, բայց անկանխատեսելի է, թե ինչ տեղի կունենար, եթե դրան ձեռք տային: Այնտեղ էին համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր. բարեբախտաբար, փորձագետները հաջողությամբ վնասազերծեցին այն»,- հայտնել է The Sun պարբերականի աղբյուրը:
 
Պարբերականի հաղորդմամբ՝ ռումբի առկայության վերաբերյալ լուրից հետո նկարահանման հրապարակում խուճապ է սկսվել, որից հետո նկարահանող խումբն ու դերասանները տարհանվել են:

Անջելինա Ջոլին Marvel-ի «Հավերժները» ֆիլմում մարմնավորելու է Թենային, Ռիչարդ Մեդենը՝ Իկարիսին, Սալմա Հայեքը՝ Աջաքին, Քումեիլ Նանջիանին՝ Քինգոյին:

Նշենք, որ հենց այս ֆիլմի շրջանակում էլ Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքն ու Ռիչարդ Մեդենը միացել են Marvel-ի սուպերհերոսների մեծ ընտանիքին:

 

Upcoming: Angelina, 44, and Richard, 33, are playing leaders Thena and Ikaris in The Eternals, a Marvel superheroes movie

Starry line-up: The actress joined Salma Hayek, Richard Madden, Kumail Nanjiani, Scarlett Johansson and Don Lee in the big budget movie

Image result for Richard Madden

Անջելինա Ջոլիին և Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո. Daily Mail