«Ֆանտաստիկ գազաններ 3» ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում (լուսանկարներ)

13:00 • 05.11.19

Warner Bros. ընկերության «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմի հերթական մասի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում. ֆիլմը կթողարկվի 2021-ին, գրում է Daily Mail-ը:

Ըստ հաղորդման՝ նկարահանումները մեկնարկելու են 2020 թվականի գարնանը: Ֆիլմի երրորդ մասում դերասանուհի Ջեսիկա Ուիլյամսի կերտած Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը կլինի գլխավորներից մեկը:

Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը հանդես էր եկել «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմում՝ որպես Հոգվարթսի կախարդության և մոգության ուսուցիչ:

2016 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմի նկարահանումները տեղի էին ունեցել Նյու Յորքում, իսկ 2018 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմը նկարահանվել էր Փարիզում:

Հաղորդվում է, որ ֆիլմում իրենց դերերով հանդես կգան նաև Էդի Ռեդմեյնը և Ջոնի Դեպը:

Bigger role: The studio set a November 12, 2021 release date back in April, but a new report from Deadline reveals that Jessica Williams' character Eulalie 'Lally' Hicks will have a much bigger role in this threequel, with the story set in Brazil

Director: David Yates is returning to direct, after taking the helm on 2016's Fantastic Beasts and Where to Find Them and 2018's Fantastic Beasts: The Crimes of Grindelwald

Related image

«Ֆանտաստիկ գազաններ 3» ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում (լուսանկարներ)