ԿԳՄՍ նախարարը թյուր ինֆորմացիա է հաղորդել` իմ անունը նշելով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տված մասնագետների թվում. Գոռ Սուջյան

03:20 • 05.11.19

Երաժիշտ Գոռ Սուջյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թյուր ինֆորմացիա է հաղորդել` նշելով իր անունը նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տված մասնագետների թվում:

«Ժողովուրդ ջան, նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ, քանի որ մասնագետն այն անձն է, որը խորապես տեղեկացված է ծրագրերից։

Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և, եթե չեմ սխալվում, տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում` ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին՝ ես դրան հավանություն չէի տա»,- գրել է Սուջյանը։

ԿԳՄՍ նախարարը թյուր ինֆորմացիա է հաղորդել` իմ անունը նշելով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տված մասնագետների թվում. Գոռ Սուջյան